Submitted by G.Avetisyan on
ադվղզ

ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը

Հայաստանի ազգային ժողովի խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել»,– ասաց Սիմոնյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով:  Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։ Եթե ԱԺ խորհուրդը մինչև հունիսի 17-ը արտահերթ նիստի վերաբերյալ որոշում չկայացնի, նիստն ավտոմատ կգումարվի հունիսի 17-ին։

 

Add new comment