ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը
Հայաստանի ազգային ժողովի խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել»,– ասաց Սիմոնյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։ Եթե ԱԺ խորհուրդը մինչև հունիսի 17-ը արտահերթ նիստի վերաբերյալ որոշում չկայացնի, նիստն ավտոմատ կգումարվի հունիսի 17-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն