Submitted by A.Gevorgyan on
fr

Տուգանք թուրքական ռադիոյին՝ «Հայոց ցեղասպանություն» տերմինը հիշատակելու համար

«Օսմանյան հողերում տեղի ունեցած տեղահանությունների  և ցեղասպանություն կոչված ջարդերի 109-րդ տարելիցի ոգեկոչումը, ինչպես գիտեք, այս տարի էլ արգելվել է» արտահայտության համար թուրքական «Açık Radyo»-ն տուգանվել է RTÜK-ի կողմից։ 

RTÜK-ը Թուրքիայում լրատվամիջոցների դաշտը կարգավորող  ռադիո-հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն է։ 

RTÜK-ի հայտարարության մեջ նշվում է, որ այն փաստը, որ հեռարձակման ժամանակ հստակ նշվել է «ցեղասպանություն» որակումը և փորձ չի արվել ուղղում կատարելու, հանրային պատասխանատվություն է և ատելություն ու թշնամանք է հրահրում հասարակության մեջ։

Որոշման մեջ նախազգուշացվել է, որ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում հեռարձակումը կդադարեցվի մինչև տասը օրով, իսկ կրկնվելու դեպքում՝ «Açık Radyo»-ն կզրկվի հեռարձակվելու իրավունքից։

««Ինչպես գիտեք, այս տարի նույնպես արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակումը» հայտարարության հետ կապված ուղղում չանելը անհամատեղելի է հանրային պատասխանատվության և պատասխանատու հեռարձակման ըմբռնման հետ»,- նշել է RTÜK-ը։

Թուրքական ռադիոն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր հեռարձակումները մշտապես օբյեկտիվ են եղել, և կշարունակի հեռարձակումը խոսքի ազատության սկզբունքի հիման վրա։ 

 

 

Add new comment