Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում դրական առաջընթաց կա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին երկու-երեք օրվա ընթացքում Գազայի շուրջ բանակցությունների ընթացքում դրական քայլեր են ձեռնարկվել, որոնք նախատեսում են կայուն հրադադար:
««Մոսադի» ղեկավարը Դոհայում բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ։ Հիմա կրակի դադարեցման մասին խոսելիս` ասում են` ցանկացած պահի։ Այլ կերպ ասած` այնտեղից լուրերը կարող են գալ ցանկացած պահի»,- նշել է Էրդողանը։
Էրդողանն ընդգծել է, որ «Իսրայելը պետք է հրաժարվի տարածաշրջանում հակամարտություններ տարածելու իր մտադրությունից»
Նա նաև հայտարարել է, որ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը , այս փուլում պետք է հրաժարվեն Իսրայելին աջակցելուց:
Add new comment