Էրդողանը կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահը մեկել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է թուրքական «TRT Haber» լրատվական կայքը։
Էրդողանը, որը կհանդիպի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, կվարի նաև երկկողմ բանակցություններ։ Դաշինքի անդամները կքննարկեն պաշտպանության և անվտանգության հարցեր:
Էրդողանը կմասնակցի.
հուլիսի 9-ին՝ գագաթնաժողովի առաջին օրը, գագաթնաժողովի 75-ամյակին նվիրված ծրագրին,
հուլիսի 10-ին՝ դաշինքի 32 անդամից բաղկացած պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը,
հուլիսի 11-ին առաջնորդները կհանդիպեն նույն սեղանի շուրջը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստում:
Թուրք նախագահը Վաշինգտոնից մեկնելուց առաջ մամուլի ասուլիս կանցկացնի:
Add new comment