default

Հայաստանը առաջին պետությունն է, որին Հնդկաստանն սեփական արտադրության դիպուկահար հրացաններ է արտահանում

Հնդկական SSS Defense ընկերությունն ավարտել է արտահանման խոշոր պայմանագրով օտար պետությանը դիպուկահար հրացանի մատակարարումը, հայտնում է Indian Defense-ը։

Պարբերականի վերլուծաբանը գրում է, որ արտահանման պատվիրատուն, ենթադրաբար,  Հայաստանն է։

Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանն օտար երկիր է արտահանում ամբողջությամբ Հնդկաստանում նախագծված և արտադրված դիպուկահար հրացաններ:

Նշվում է նաև, որ SSS Defense ընկերությունը դիպուկահար հրացաններից բացի, 50 միլիոն դոլարի զինամթերք է արտահանել բարեկամական երկրներ։

Add new comment