Հայաստանը առաջին պետությունն է, որին Հնդկաստանն սեփական արտադրության դիպուկահար հրացաններ է արտահանում
Հնդկական SSS Defense ընկերությունն ավարտել է արտահանման խոշոր պայմանագրով օտար պետությանը դիպուկահար հրացանի մատակարարումը, հայտնում է Indian Defense-ը։
Պարբերականի վերլուծաբանը գրում է, որ արտահանման պատվիրատուն, ենթադրաբար, Հայաստանն է։
Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանն օտար երկիր է արտահանում ամբողջությամբ Հնդկաստանում նախագծված և արտադրված դիպուկահար հրացաններ:
Նշվում է նաև, որ SSS Defense ընկերությունը դիպուկահար հրացաններից բացի, 50 միլիոն դոլարի զինամթերք է արտահանել բարեկամական երկրներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն