Հայաստանը եւ Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել
Հայաստանը, Ադրբեջանը և ևս 3 երկիր հարցում են ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՇՀԿ քարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիաին:
«Մի քանի երկրներ միանալու հայտ են ներկայացրել, այդ թվում՝ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլն։ Այս երկրները ցանկանում են փոխել իրենց կարգավիճակը՝ երկխոսության գործընկերից դիտորդի կարգավիճակի։ Մենք սկզբունքորեն պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, ինչ-որ եզրակացության գալ»,- ասել է Մեհրդադ Քիային։
Նրա խոսքով, նախ երկրները պետք է դառնան դիտորդ և միայն դրանից հետո կարող են դառնալ լիարժեք մասնակից։
Add new comment