584

Հայաստանը եւ Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել

Հայաստանը, Ադրբեջանը և ևս 3 երկիր հարցում են ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին  «Իզվեստիա»-ին ասել է ՇՀԿ քարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիաին: 

«Մի քանի երկրներ միանալու հայտ են ներկայացրել, այդ թվում՝ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլն։ Այս երկրները ցանկանում են փոխել իրենց կարգավիճակը՝ երկխոսության գործընկերից դիտորդի կարգավիճակի։ Մենք սկզբունքորեն պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, ինչ-որ եզրակացության գալ»,- ասել է Մեհրդադ Քիային։

Նրա խոսքով, նախ երկրները պետք է դառնան դիտորդ և միայն դրանից հետո կարող են դառնալ լիարժեք մասնակից։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն