Նիկոլ Փաշինյանը Մյունխենում մասնակցում է Անվտանգության համաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին: Այդ մասին հաղորդել են կառավարության լրատվական վարչությունից:
Համաժողովն անցկացվելու է փետրվարի 17-19-ը: Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների ղեկավարների հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Մյունխենի Անվտանգության համաժողովին:
Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Add new comment