ՀՀ ԶՈւ զինծառայողները նվաճել են Էլբրուսի ամենաբարձր լեռնագագաթը (տեսանյութ)
ՀՀ զինված ուժերի զինծառայողները նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռան` Էլբրուսի ամենաբարձր գագաթը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմակերպած «Վերելք հանուն խաղաղության» արշավին մասնակցել են աշխարհի 13 երկրների ԶՈւ հավաքականները ներկայացնող ավելի քան 50 զինծառայողներ։
Էլբրուսի ամենաբարձր գագաթը նվաճած զինծառայողները պատմում են` հպարտություն են զգում, որ կարողացել են կատարել հրամանատարի տված հրամանը:
Հայ սպաները նշում են, որ ցանկացած նման փորձություն փորձառություն ձեռք բերելու և բանակի պատիվը բարձր պահելու ևս մեկ հնարավորություն է։
Video file
Add new comment