Շվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային
Շվեդիայի կառավարությունը Ուկրաինային 4․6 միլիարդ շվեդական կրոն՝ 440 մլն դոլար արժեքի օգնության փաթեթ է հատկացրել։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
«Սեպտեմբերի 9-ին Շվեդիայի կառավարությունը ներկայացրել է Ուկրաինային ռազմական օգնության 17-րդ փաթեթը, որը կազմում է 4.6 միլիարդ շվեդական կրոն։ Այն ներառում է նյութական նվիրատվություններ, գնումներ արտադրության կարիքների համար, նյութական միավորներ և ֆինանսական ներդրումներ»,- նշվում է փաստաթղթում։
Հստակեցվում է, որ օգնության փաթեթը ներառում է «Robot System 70» հրթիռային համակարգեր, վեց «CB90» դասի մարտական նավակ և այլն։
Add new comment