Submitted by detq-editor on
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։

Շվեյցարիայում և ՄԱԿ-ի ներկայացուցչությունում Հայաստանի դեսպանությունը «Թվիթերի» իր էջում հայտնել է, որ Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։

Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Բերձորի միջանցքում տիրող իրավիճակին, 44-օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։

Add new comment