ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։
Շվեյցարիայում և ՄԱԿ-ի ներկայացուցչությունում Հայաստանի դեսպանությունը «Թվիթերի» իր էջում հայտնել է, որ Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Բերձորի միջանցքում տիրող իրավիճակին, 44-օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։
Ավելացնել նոր մեկնաբանություն