Submitted by A.Gevorgyan on
hfudj

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրված նախագծերը մշտական ​​վերահսկողություն են պահանջում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Հոկտեմբերի 8-ին Կրեմլի մեծ պալատում մեկնարկել է  Վլադիմիր Պուտինի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան բավականին նկատելի դարձավ նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու կատարած պետական ​​այցից հետո»,- Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ալիևը։

Ըստ վերջինիս՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծրագրված նախագծերը մշտական ​​ուշադրություն և վերահսկողություն են պահանջում։ 

Add new comment