Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանի երկրների հետ․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու և համագործակցությունն ամրապնդելու համար։
Այս մասին նշվել է Ստամբուլում կայացած «3+3» հարթակի 3-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հատուկ ընդգծվել է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության, բարգավաճման և կայունության ձևավորման գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել գնահատել փոխգործակցության հնարավորությունները տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում։ Հայտարարության մեջ շեշտվում է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի հերթական հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով։
Add new comment