Submitted by A.Gevorgyan on
erdogan

Էրդողանն անդրադարձել է «խաղաղության» գործընթացին

Թուրքիայի նախարարների կաբինետի նիստից հետո իր ելույթում Թուրքիայի նախագահն ասել է, որ ուշադրությամբ հետևում են խաղաղության գործընթացի շրջանակում Ադրբեջանի ու Հայաստանի  ջանքերին և հուսով են, որ հնարավորինս շուտ դրական նորություններ կլինեն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել։ Մեր ցանկությունն է, որ դրական նորություն լինի, քանի դեռ հնարավորություն չի տրվել նրանց, ովքեր փորձում են խոչընդոտել գործընթացը։ Մենք կշարունակենք աշխատել  ադրբեջանցի եղբայրների հետ համակարգված»,- ասել է Էրդողանը։ 

Add new comment