Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանի տարածքին հարվածելով՝ Իսրայելը սխալ հաշվարկ է կատարել․ Ալի Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: Ըստ «​​​​​​​Դետք»-ի՝ այս մասին Խամենեին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնողականությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- նշել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարձակում է գործել Իրանի ռազմական օբյեկտների վրա։  Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «իրանական ռեժիմի` ամիսներ տևող անդադար հարվածների»։ 

Թեհրանը դեռևս չի պատասխանել իսրայելական կողմի այս հարձակմանը։
 

Add new comment