Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իր իրավունքները․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կպաշտպանի իր իրավունքները՝ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Իսրայելի վերջին ագրեսիայի լույսի ներքո։ Ըստ «​​​​​​​Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ Փեզեշքիանը շեշտել է, որ երկրի ժողովուրդը և իշխանությունը վերջին 45 տարվա ընթացքում ցույց են տվել, որ երբեք չեն նահանջի իրենց դիրքերից որևէ ագրեսորի առաջ: 

Նրա խոսքով՝ աշխարհն այժմ ականատես է լինում, որ այս հանցավոր ռեժիմի կողմնակիցները Միացյալ Նահանգների գլխավորությամբ խոսում են մարդու իրավունքների և ազատության մասին, բայց լռություն են պահպանում արյունահեղության և բռնության առջև։

«Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները հրահրում է Իսրայելին կատարել այս նողկալի հանցագործությունները: Նրանք խոստացել էին վերջ տալ պատերազմին Իրանի զսպվածության դիմաց, բայց, ցավոք, չկատարեցին իրենց խոստումը»,- եզրափակել է Փեզեշքիանը։
 

Add new comment