detq

Իսրայելի վերջին հարձակմանն Իրանի արձագանքը կլինի ճիշտ ժամանակին. Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի վերջին հարձակմանը իրանական արձագանքը կլինի ճիշտ ժամանակին։ 

Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իսլամաբադում իր պակիստանցի գործընկեր Մուհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբբաս Արաղչին հայտարարել է` Իրանը, ի տարբերություն Իսրայելի, լարվածության չի ձգտում:

«Սակայն Իրանը ժամանակին կպատասխանի սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի ակտին»,- շեշտել է նա՝ նկատի ունենալով հոկտեմբերի 26-ին իսրայելական հարձակումը, որի հետևանքով զոհվեցին իրանցի չորս զինվոր և քաղաքացիական մեկ անձ:

Add new comment