Հաագայի դատարան

Հաագայի դատարանը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը

Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը:

Նշենք, որ Հայաստանը 3 նախնական առարկություն է ներկայացրել:

1. Հայաստանը նշում է, որ դատարանը ժամանակային իրավազորություն չունի ադրբեջանական բողոքի տեսանկյունից մասնավորապես այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը: Այն ժամանակահատվածը որտեղ Հայաստանը կողմ է հանդիսացել ՌԽՎԿ-ի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Դրան հակառակ` Հայաստանը նշում է, որ այս գանգատները պետք է ընդունելի չլինեն: 

2. Դատարանը առարկայական իրավասություն չունի Ադրբեջանի գանգատները հաշվի առնելու ենթադրյալ ականների տեղադրման մասով: Առարկայական իրավազորության մասին որոշում կայացնելով ականների վերաբերյալ` Դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա Ադրբեջանի ներկայացրած գանգատին, որը վերաբերում է նրան, որ Հայաստանը խախտել է նորմերը՝ տեղադրելով այդպիսի ականներ, և ապացույցները, որ ներկայացված են, միաժամանակ փաստում են նաև, որ էթնիկ զտումների փորձ է արվում դրանով: Հայաստանը նշում է, որ իր հայտում Ադրբեջանը չի պահանջել ապացուցել, որ հենց ականների տեղադրումը՝ որպես այդպիսին, ենթադրում է նորմերի խախտում: 

3. Երրորդ նախնական առարկությունը, ըստ որի՝ Դատարանը չունի առարկայական իրավազորություն ՌԽՎԿ-ի տիրույթում Ադրբեջանի բողոքները դիտարկելու բնապահպանական տեսանկյունից:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն իր վճիռը հրապարակել է քիչ առաջ՝ մերժելով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունը: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ Դատարանի իրավասության վերաբերյալ, և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ:

Add new comment