Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական միությունն ընդլայնել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին իրանական կողմի ցուցաբերած աջակցության պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը։
Հրապարակման համաձայն՝ պատժամիջոցների ցանկում, ի թիվս այլոց, ներառվել են «Islamic Republic of Iran Shipping Lines» (IRISL) ընկերությունը և նրա տնօրեն Մոհամմադ Ռեզա Խիաբանին:
Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների ու բաղադրիչների տեղափոխման համար։ Դրանք ներառում են պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպություններին պատկանող, շահագործվող կամ վերահսկվող նավահանգիստների և նավանցումի ջրարգելակների հետ ցանկացած գործարքի արգելք:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական երեք նավագնացային ընկերության՝ «МГ Флот»-ի, «ВТС Брокер»-ի и «Арапакс»-ի նկատմամբ՝ Կասպից ծովի տարածքով ռուսական զորքերին իրանական զենք՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի մասեր մատակարարելու համար:
Add new comment