detq

Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական միությունն ընդլայնել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին իրանական կողմի ցուցաբերած աջակցության պատճառով։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը։

Հրապարակման համաձայն՝ պատժամիջոցների ցանկում, ի թիվս այլոց, ներառվել են «Islamic Republic of Iran Shipping Lines» (IRISL) ընկերությունը և նրա տնօրեն Մոհամմադ Ռեզա Խիաբանին: 

Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների ու բաղադրիչների տեղափոխման համար։ Դրանք ներառում են պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպություններին պատկանող, շահագործվող կամ վերահսկվող նավահանգիստների և նավանցումի ջրարգելակների հետ ցանկացած գործարքի արգելք:

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական երեք նավագնացային ընկերության՝ «МГ Флот»-ի, «ВТС Брокер»-ի и «Арапакс»-ի նկատմամբ՝ Կասպից ծովի տարածքով ռուսական զորքերին իրանական զենք՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի մասեր մատակարարելու համար:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել
ս
Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ
դետք
Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դեռևս շարունակվում են. Աբբաս Արաղչի
ս
Հարավային Կովկասում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն․ Հայաստանում Իրանի դեսպան
detq
Իրանի և ԱՄՆ-ի միջև բախումն անխուսափելի է. Մասուդ Փեզեշքիան