Արցախցին մտահոգ է, որ ընդունելով ՀՀ քաղաքացիություն` կկորցնի վերադարձի իրավունքը. Գեղամ Ստեփանյան
Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախցիները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: «News.am»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով` մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը. այն էլ Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։
«070 կոդով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիների համար:
Որոշման համաձայն` բռնի տեղահանված արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը վերջին փոփոխություններով երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբեր։
Սրան զուգահեռ, սահմանվել է, որ արցախցիները քաղաքացիություն ստանալու համար անհատական կարող են դիմում ներկայացնել և արագացված կամ պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը նկատեց, որ թվերը փաստում են` բռնի տեղահանված արցախցիները չեն շտապում դիմել քաղաքացիության համար, և պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ. «Քաղաքացիություն ստանալու ազդեցությունը վերադարձի իրավունքի վրա։ Անհերքելի է, որ առնվազն ընկալումների տեսանկյունից արցախցիների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու հարցը ուղիղ կապված է նաև Արցախ վերադարձի հեռանկարի և վերադարձի իրավունքի հետ։
Հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է, որը ցավոք սրտի մինչև այժմ պատշաճ ուշադրության չի արժանացել։
Այս հարցով միջազգային իրավունքի մի շարք մասնագետների հետ քննարկումներ ունեցել ենք, լսել ենք մասնագիտական համայնքի դիրքորոշումը, գերակա է այն մոտեցումը, որ քաղաքացիության ընդունումը չի վերացնում վերադարձի իրավունքը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Add new comment