8

Արցախցին մտահոգ է, որ ընդունելով ՀՀ քաղաքացիություն` կկորցնի վերադարձի իրավունքը. Գեղամ Ստեփանյան

Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախցիները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: «News.am»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով` մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը. այն էլ Հայաստանում հաշվառվելուց և  ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։

«070 կոդով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիների համար:

Որոշման համաձայն` բռնի տեղահանված արցախցիներին տրվել է ժամանակավոր  պաշտպանության կարգավիճակ, որը վերջին փոփոխություններով երկարաձգվել է մինչև  2025 թվականի դեկտեմբեր։

Սրան զուգահեռ, սահմանվել է, որ արցախցիները քաղաքացիություն ստանալու համար անհատական կարող են դիմում ներկայացնել և արագացված կամ պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։

Գեղամ Ստեփանյանը նկատեց, որ թվերը փաստում են` բռնի տեղահանված արցախցիները չեն շտապում դիմել քաղաքացիության համար, և պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ. «Քաղաքացիություն ստանալու ազդեցությունը վերադարձի իրավունքի վրա։ Անհերքելի է, որ առնվազն ընկալումների տեսանկյունից արցախցիների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալ-չստանալու հարցը ուղիղ կապված է նաև Արցախ վերադարձի հեռանկարի և վերադարձի իրավունքի հետ։

Հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է, որը ցավոք սրտի մինչև այժմ պատշաճ ուշադրության չի արժանացել։

Այս հարցով միջազգային իրավունքի մի շարք մասնագետների հետ քննարկումներ ունեցել ենք, լսել ենք մասնագիտական համայնքի դիրքորոշումը, գերակա է այն մոտեցումը, որ քաղաքացիության ընդունումը չի վերացնում վերադարձի իրավունքը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

8
Արցախցին մտահոգ է, որ ընդունելով ՀՀ քաղաքացիություն` կկորցնի վերադարձի իրավունքը. Գեղամ Ստեփանյան
Սերգեյ Կոպիրկինին Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»
1
Հայկական պատվիրակությունն մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի միջոցառմանը
14
«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում». այս վերնագրով հոդվածների պակաս ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա. ադրբեջանագետ
0140
«Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի»․ ԶԳՕՆ հասարակության կերտման ճանապարհով
7
Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը. «Monument Watch»
ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է․ «Ազատություն»
4456
Ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան
03
Բանակցությունների այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան