ab

Ադրբեջանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն մասնակցի խաղաղության օրակարգին. APA


Բաքվի մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Բաքուն հրաժարվել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին:

Բաքուն չընդունեց Բլինկենի առաջարկը՝ Մալթայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ադրբեջանական «APA» գործակալությունը, այս հարցի որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Դիվանագիտական աղբյուրը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հանդես է եկել միջնորդությամբ՝ Մալթայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։

Հայտնի է, որ ԱՄՆ-ն ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինկենը մտադիր էր կրկին ներգրավել ԱՄՆ-ին խաղաղ գործընթացում։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու Բլինկենի առաջարկը։


Պատճառն այն է, որ «ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը անարդար և կողմնակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Հետևաբար,Ադրբեջանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն մասնակցի  խաղաղության օրակարգին. և դա տեղին չի համարում»։ 

Այս հանդիպումը չկայացավ հենց այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվեց ԱՄՆ միջնորդությունից։

Add new comment