Ադրբեջանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն մասնակցի խաղաղության օրակարգին. APA
Բաքվի մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Բաքուն հրաժարվել է Մալթայում Բլինքենի միջնորդությամբ հանդիպել Միրզոյանին:
Բաքուն չընդունեց Բլինկենի առաջարկը՝ Մալթայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական «APA» գործակալությունը, այս հարցի որոշ մանրամասներ են հայտնի դարձել։
Դիվանագիտական աղբյուրը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հանդես է եկել միջնորդությամբ՝ Մալթայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։
Հայտնի է, որ ԱՄՆ-ն ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս նախաձեռնությամբ Բլինկենը մտադիր էր կրկին ներգրավել ԱՄՆ-ին խաղաղ գործընթացում։ Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու Բլինկենի առաջարկը։
Պատճառն այն է, որ «ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը անարդար և կողմնակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։
«Հետևաբար,Ադրբեջանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն մասնակցի խաղաղության օրակարգին. և դա տեղին չի համարում»։
Այս հանդիպումը չկայացավ հենց այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվեց ԱՄՆ միջնորդությունից։
Ավելացնել նոր մեկնաբանություն