Submitted by detq-editor on
1

Սիոնիստների հարձակումը պաղեստինցիների վրա պետական ահաբեկչության օրինակ է. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին վերջին շաբաթների ընթացքում Նաբլուսում և Ջենինում պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների (նկատի ունի Իսրայելին - խմբ.) գործողությունները որակել է որպես կառուցվածքային և պետական ահաբեկչության բացահայտ օրինակ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

 

Քանաանին խստորեն դատապարտել է սիոնիստների կողմից Հավարա քաղաքում և Հորդանան գետի Նաբլուսի արվարձաններում անպաշտպան պաղեստինցիների վրա կատարված հարձակումները, ինչպես նաև պաղեստինցիների տներն ու ունեցվածքը հրկիզելը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել  արդյունավետ և զսպող ձևերով արձագանքել Իսրայելի գործողություններին։

 

Իրանի ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ կարևորել է, որպեսզի նման գործողությունները դադարեցվեն։

 

«Կեղծ սիոնիստական ռեժիմի ծայրահեղական ու հանցավոր վարքագիծը և դրա անհամապատասխանությունը որևէ պայմանավորվածության ու պարտավորության ցույց տվեցին, որ սիոնիստ օկուպանտների և նրանց ագրեսիվ գործողությունների դեմ օրինական դիմադրությունը միակ տարբերակն է, որը պետք է ընտրվի Պաղեստինի ժողովրդի և դիմադրության խմբերի կողմից»,- եզրափակել է նա:

 

Add new comment