Վատիկան

Գումարտակից էլ փոքր. աշխարհի ամենափոքր բանակները. Վատիկան

Վատիկանն ունի իր բանակը՝ շվեյցարական գվարդիան, որը ստեղծել է Հռոմի պապ Հուլիոս II-ը 1506 թվականին։ Այսօր այնբաղկացած է 110 զինվորականից, որոնց հիմնական պարտականությունն է ապահովել Պապի անվտանգությունը և հսկել Վատիկանի տարածքի հիմնական մուտքերը։

Պատմականորեն եղել են բազմաթիվ այլ ռազմական կազմավորումներ, որոնք վերացվել են Պողոս VI-ի կողմից 1970 թվականին։

Կամավոր հիմունքներով զինվորական ծառայության զորակոչվում են միայն 19-30 տարեկան կաթոլիկ դավանանքի շվեյցարացի տղամարդիկ, որոնք ունեն միջնակարգ կրթություն. արական սեռի բնակչությունը ենթակա չէ զինվորական ծառայության: Գվարդիայի պաշտոնական լեզուն գերմաներենն է:

Այն զինված է «SIGSauer P220» և «Glock 19» ատրճանակներով, «Heckler & Koch MP5A3» ատրճանակ-գնդացիրներով և «SIGSG 550» գրոհային հրացաններով: Մարտական տեխնիկա չկա, քանի որ դրա կարիքը չի զգացվում. անհրաժեշտության դեպքում Իտալիան կպաշտպանի քաղաք-պետությունը։

Գվարդիայի գործառույթներից է նաև Առաքելական պալատի բոլոր հարկերի, պետքարտուղարի նստավայրի պահպանությունը: Սուրբ Պետրոսի տաճարում ոչ մի հանդիսավոր պատարագ, դիվանագիտական ​​ընդունելություն տեղի չի ունենում առանց գվարդիայի ներկայության:

Տոկոսային հարաբերությամբ Վատիկանը աշխարհի ամենառազմականացված պետությունն է։ 2005 թվականի տվյալներով՝ 557 քաղաքացիներից 101-ը գործող զինվորականներ են, ինչը կազմում է բնակչության 18%-ը, դա ավելի քան երեք անգամ գերազանցում է աշխարհի երկրորդ ամենառազմականացված պետության՝ Հյուսիսային Կորեայի ցուցանիշները (4.9%):

Շարքի նախորդ հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ https://detq.info/arm/gowmartakits-el-pokr-asxarhi-amenapokr-banaknere-san-mari…

Add new comment