Կոստանյանը` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Որևէ այլ մեկնաբանություն Կոստանյանը հրաժարվել է տալ՝ նշելով, որ պաշտոնական մեկնաբանություն կարող է տալ միայն ԱԳՆ խոսնակը։
Արդյոք առանձին բանակցություններ են ընթացել 300.000 հազար ադրբեջանցու վերադարձի շուրջ պաշտոնական Երեւանը դեռ չի մեկնաբանել ԱԳՆ խոսնակը չի արձագանքել հարցին և հաստատել տեղեկատվությունը, հայտնել նման դիմումներ կա՞ն, թե՞ ոչ, երբ է ստացվել, ինչ ձեւաչափով։
Հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակից: Նազելի Բաղդասարյանն առաջարկել է գրավոր հարցում ուղարկել։
Հիշեցնում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն:
Add new comment