ՀՀ վարչապետ

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս. ՀՀ վարչապետ

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին:

«Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին: Շնորհակալություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Add new comment