ֆ

Հայ-ամերիկյան զորավարժությունը երկսայր սրի ազդեցություն է ունենալու. Արմեն Պետրոսյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է արևելագետ Արմեն Պետրոսյանը

- Այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, և կոչ արեց միջազգային խաղացողներին լրջագույն միջոցներ ձեռնարկել` Հարավային Կովկասում նոր պայթյունը կանխելու համար: Ըստ Ձեզ՝ վարչապետի այս խոսքը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը պատրաստվել է հստակ ռազմական գործողությունների Հայաստանի դեմ:  

- Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ընդ որում՝ ներկայում կոնկրետ գործողություններով է դա նշմարվում, այսինքն՝ սահմանին զորաշարժը, անընդհատ ռազմական լարվածության աճի դրսևորումները: Բայց սրանից առաջ էլ Ադրբեջանի օրակարգում միշտ եղել է պատերազմի տարբերակը Հայաստանի հետ տարբեր խնդիրների լուծման նպատակով: 

Վերջին օրերին սահմանային լարվածության աճը և կոնկրետ զորաշարժը փաստում են, որ Ադրբեջանն արդեն որպես առաջնային գործիքակազմ է դիտարկում ագրեսիայի միջոցով եղած խնդիրների լուծումը: 
Մյուս կողմից՝ քանի դեռ ադրբեջանական կողմը չի անցել ուղիղ ռազմական գործողությունների, այսպիսի մթնոլորտը և ուժի սպառնալիքի կիրառման հնարավորությունն օգտագործվում են որպես ռազմական դիվանագիտության գործիք՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, այսինքն՝ պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանին միակողմանի զիջումների դրդելու:  

Ճիշտ է, դա նրանց մշտական ռազմավարությունն է, սակայն վերջին օրերին նկատում ենք նոր տեղաշարժեր, և ներկա դրությամբ պատերազմի հավանականությունն ավելի մեծ է: Նրանք պատերազմի սպառնալիքի տակ ուզում են Հայաստանին դրդել միակողմանի զիջումների: Եթե այդ զիջումները չլինեն, և եթե միջազգային հանրությունն առարկայական քայլեր չձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կանխելու ուղղությամբ, ապա, բնականաբար, շատ մեծ է հավանականությունը, որ ռազմական լարվածությունը կվերաճի լայնածավալ գործողությունների: 

- Միջազգային կազմակերպություններից մենք միայն կոչեր ենք լսում, իրական որևէ օգնություն Հայաստանը չի ստանում որևէ մեկից: Ըստ Ձեզ՝ այս իրավիճակում մեծ խաղացողներից որևէ մեկը կփորձի՞ կոչերից ավելին անել՝ թույլ չտալու նոր ռազմական բախում: 

- Ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանին աջակցելու հնարավորությունն այս պահին քիչ հավանական եմ համարում, բայց միջազգային խաղացողները կարող են կանխել հավանական պատերազմը, այսինքն՝ դիվանագիտական գործիքակազմով, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով կամ այլ ձևերով կարող են սաստել Ադրբեջանին, ասեմ ավելին՝ ինձ թվում է, որ այդ քայլերն այնուամենայնիվ արվում են արևմտյան որոշ խաղացողների կողմից: Օրինակ՝ նման գործիք է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը, որը կարող է որպես ազդակ դիտարկվել Ադրբեջանի համար՝ պատերազմի չգնալու դիտանկյունից: 

- Այսինքն՝ պատահական չէ՞ հենց այս օրերին այդ զորավարժությունների անցկացումը:

  - Նման կարգի զորավարժությունները մեկ օրում չեն ծրագրվում և իրականացվում, պարզապես դրանց անցկացումը համընկավ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի ժամանակահատվածի հետ: 
Այս զորավարժությունները մի կողմից կարող են դրական արդյունք ապահովել՝ ազդելով Ադրբեջանի վարքագծի վրա, մյուս կողմից էլ կարող են որոշակի խնդիրներ առաջացնել Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նրանք աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում չեն կարող անարձագանք թողնել նման զորավարժության անցկացումը:

- Այս պահին մեզ համար որքանո՞վ է վտանգավոր, որ լարվածություն առաջանա Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: 

- Շատ լավ հարց է: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում և Հայաստանին նետված մարտահրավերների պայմաններում չկա այնպիսի գործիք, որը բացարձակ արդյունք ցույց կտա: Այսինքն՝ ցանկացած գործիք, որը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի անվտանգային համակարգի բարելավման համար, բնականաբար ունենալու է նաև հետևանքներ: Սա նշանակում է, որ ցանկացած գործիք երկսայր սրի ազդեցություն է ունենալու, բայց, ավաղ, այսօր մեզ համար գերխնդիրն Ադրբեջանի ագրեսիան կանխելն է, և այդ նպատակով պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր գործիքները: 

Մենք գիտենք, որ նախորդիվ, օրինակ, երբ փորձ է արվել Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակում կանխել Ադրբեջանի ագրեսիան, դա, ըստ էության, արդյունավետ չի եղել: Իրանի գործոնն էլ է բավականաչափ կարևոր հատկապես Սյունիքում Ադրբեջանի ծրագրերը տապալելու համար, բայց այդ գործիքը ևս սահմանափակ է: 

Ադրբեջանի ծրագրերը ձախողելու համար պետք է շատ ավելի ազդեցիկ դերակատարի հետ համագործակցություն, այս պարագայում ԱՄՆ-ն հենց այդ դերակատարն է, բայց, կրկնում եմ, այս իրավիճակը կարող է նաև մեզ համար խնդիրներ առաջացնել: Հետևաբար հայկական կողմի բանակցողները, հասկանալով բոլոր հնարավոր հետևանքները, պետք է փորձեն ստանալ նաև երաշխիքներ, որ հետևանքների առաջացման պայմաններում կլինի կոնկրետ թիրախավորված աջակցություն Հայաստանի Հանրապետությանը: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS