+695+5

Պատմական պահ է, երբ մեր շահերը խիստ համընկնում են Իրանի հետ. մենք պետք է իրանական կողմին հրավիրենք, որ գան մեզ օգնության. Հարութ Արթին Առաքելյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի զրուցակիցն է իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:

- Արցախում իրենց նպատակներն իրագործելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմն այժմ էլ Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում: Իրանը մշտապես հայտարարել է, որ իր համար դա կարմիր գիծ է, և նա թույլ չի տա պատմական սահմանների փոփոխություն: Այսօր, հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումներն ու փոփոխությունները, Իրանը շարունակո՞ւմ է մնալ նույն համոզմանը և արդյո՞ք կմիջամտի Ադրբեջանի կողմից Սյունիքի սահմաններին էսկալացիայի դեպքում:

 - Իրանը միշտ է հայտարարել, որ Հայաստանի սահմանները համարում է իր կարմիր գծերը, նույնիսկ այն ժամանակ, երբ հայկական իշխանությունների կողմից այլ հայտարարություններ չէին հնչում: Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են այնպիսի բաներ, որոնք անգամ Իրանի շահերի դեմ են տարածաշրջանում: Այդ մասով բնական է, որ Իրանը պետք է փորձի իր շահերն ամրագրի այլ ձևերով և արդեն ոչ Հայաստանի միջոցով: Դա է խնդիրը:

Եթե հիմա պատկերացնենք, որ էսկալացիա կարող է լինել նաև մեր սահմաններին, բնական է, որ Իրանը կարող է արձագանքել, բայց ոչ ասենք Հայաստան մտնելով: Իրանը կարող է արձագանքել՝ Նախիջևան մտնելով, Արցախի գրավյալ հարավային շրջաններ մտնելով՝ այն պատրվակով, որ իր սահմաններին առկա են ահաբեկիչներ, ահաբեկչական խմբավորումներ: 

- Այսինքն՝ ներքաշվելո՞ւ է պատերազմի մեջ… 

- Իրանական կողմը վերջին շրջանում մի քանի պաշտոնյաների հարցազրույցներով նաև փորձեց ասել, որ հայկական կողմի հայտարարությունները կամ, ավելի ճիշտ, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների այս խաղը նաև նպատակ ունի Իրանին ներքաշելու ինչ-որ պատերազմի մեջ, և դրա համար իրենք հայտարարեցին, որ հասկանում են այդ խաղը և չեն ներքաշվելու: Իրենք փորձելու են իրենց անվտանգությունն ապահովել, ինչպես, օրինակ, քրդական զինյալները երբ կուտակվում էին Իրան-Իրաք սահմանագծում, մենք տեսանք, որ Իրանը 15-16 օր շարունակ հրթիռակոծեց այդ տարածքը և մոտ 76 բազա ոչնչացրեց, որտեղ կուտակումներ կային: Նա այդտեղ սպառնալիք էր տեսնում: Իրանը, դա անելով, նաև ցույց տվեց, որ պատրաստ է իր անվտանգության համար տարբեր գործողությունների՝ ընդհուպ ուրիշ պետության տարածքը հրթիռակոծելու, այն էլ 15 օր շարունակ: 

Բայց մտածել, թե Իրանը կարող է գալ ու մեր փոխարեն, մեզ համար ինչ-որ բան անել, բնական է, տեղի չի ունենալու: 

Իրանական կողմն անցյալ տարի նաև հայտարարել էր, որ չլինի հայկական կողմն իրավական լուծումներով ու իր կամքով իր տարածքը զիջի Ադրբեջանին, այդ դեպքում մենք ոչ մի բան անել չենք կարողանա Հայաստանի համար: Բայց եթե նայենք Փաշինյանի հայտարարությունը, որտեղ ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որում ներառված են նաև սովետական անկլավներ, դա նաև ազդակ է Իրանի համար: Այդ խաղի մեջ Իրանը չի մտնելու: 

- Լուրեր են պտտվում, որ Շոյգուն Իրան էր այցելել, որպեսզի Իրանին համոզի համաձայնվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին։ Ի՞նչ կասեք այս մասին:

 - Դա ավելի շատ հայկական ինչ-որ տելեգրամյան ալիքներում էր տարածվում, կեղծ լուր էր: Ոչ թե միջանցքին, այլ ճանապարհների ապաշրջափակմանը կողմ է անգամ Իրանը. բոլորն էլ դա ուզում են: Բայց այն, որ պետք է միջանցք լինի, ու միջանցքը Ադրբեջանի սուվերեն տարածքը համարվի, այ դրան Իրանը դեմ է, դա արդեն ապաշրջափակում չէ, դա կտրելու է Հայաստան-Իրան սահմանը: Իսկ թե դրան ինչպես կվերաբերի Իրանը, կտեսնենք: 

Ցավոք հիմա այնպիսի վիճակ է, որ մենք անգամ Արցախը հանձնեցինք, բայց Արցախի հանձնման կոդը՝ «Արցախը Հայաստան էր և վերջ»: Եթե նման կարգախոսով մենք մեր տարածքը զիջում ենք, հիմա չգիտեմ, նույն միջանցքն էլ գուցե զիջենք ինչ-որ փոքրիկ պատերազմով: 

- Ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ էր արդյոք Իրանի հետ ռազմական համագործակցության հասնել թեկուզ միայն Սյունիքի պաշտպանության հարցով: Տեսնո՞ւմ եք այդպիսի հնարավորություն ու ցանկություն: 

- Երբ հարևանդ ասում է, որ գոյություն ունեցող սահմանները կարմիր գիծ են իր համար, մենք առաջին հերթին պետք է Իրանի հետ ռազմական գործակցության մակարդակը բարձրացնեինք: 

Տեսեք, Իրանը և Ռուսաստանը ե՞րբ մուտք գործեցին Սիրիայի պատերազմ, երբ Սիրիայի իշխանությունները խնդրեցին, որ գան օգնության: Մենք տեսանք, որ Իրանի զորքերը և Ռուսաստանի օդուժը մուտք գործեցին Սիրիա և փոխեցին խաղի կանոնները: Եթե պետք է Իրանը Հայաստանի համար ինչ-որ բան անի և այս պատմական պահին, երբ մեր շահերը խիստ համընկնում են Իրանի հետ, մենք պետք է իրանական կողմին հրավիրենք, որ գան մեզ օգնության, պետք է ասենք, որ այս պահին, օրինակ, չենք կարողանում միջանցքի ճեղքման դեմն առնենք, չունենք այդ ուժը: 

Այդ ժամանակ պետք է բարձրացնենք շփումների, հարաբերությունների մակարդակը, և դա կլինի Ադրբեջանին ու Թուրքիային նաև ազդակ, որ Հայաստանն այս պահին մենակ չի: Բայց մենք չենք անում այդ ամենը: Դրա փոխարեն աշխատում ենք Հնդկաստանից ինչ-որ ռազմամթերք առնելու ուղղությամբ և բաց ենք թողնում մեր հարևանին, որն ինքն էլ այս պահին խնդիր ունի պաշտպանելու Հայաստանի հետ իր սահմանը: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS