6546

Գալիք «սարդարապատները» մեր մտակաղապարի մեջ պետք է արդեն ձևակերպված լինեն. թշնամին կանգ չի առնելու. Հայկ Դեմոյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը

- Մեր տարածաշրջանը` ներառյալ Մերձավոր Արևելքը, եռացող կաթսայի է նմանվել: Օջախներից մեկն էլ, ցավալիորեն, մենք ենք: Մի պատերազմի արհավիրքները դեռ չհաղթահարած՝ մեզ կարող է սպառնալ նորը` հաշվի առնելով թշնամու նկրտումներն ու հռետորաբանությունը: Դաշնակիցների հարցում էլ, կարծես, սպասելիքներ չկան: Այս իրավիճակում կա՞ արդյոք հնարավորություն` խուսափելու հնարավոր ռազմական գործողություններից  և պաշտպանելու մեր մի բուռ հայրենիքը:  

- Հենց այստեղ է կարևորվում ազգ-բանակի գաղափարը, որի իմաստը հենց այն է, որ դու առաջին հերթին վիրահատական նշտարով կտրես և դեն նետես որևէ հովանավորի, պատրոնի, երաշխավորի: Գործընկերներ ու դաշնակիցներ` այո, բայց հույս չպետք է դնել երաշխավորների վրա: Առաջին հերթին, որքան էլ շրջափակված լինես թշնամիներով, պետք է ճիշտ հաշվառում կատարես և իմանաս քո պաշտպանողականության հնարավորությունները: Երկրորդ, բացի պաշտպանվելուց, պետք է ճիշտ ու գրագետ հաշվառես և չափելի դարձնես քո այն պաշտպանունակությունը, որը ցանկացած պահի կդառնա հարձակվողական ուժ: Դա ևս պաշտպանվելու ձևերից մեկն է, որ երբ տեսնում ես` քեզ վրա են հարձակվելու, առաջինը դու պետք է հարձակվես: 

Ադրբեջանի պարագայում ամեն ինչ շատ պարզ է, և նոյեմբերի 9-ից հետո էլ ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, մի պահանջը բավարարես, ծնվելու է հաջորդը, ու այդպես շարունակաբար. դա կռահելի է: Հիմա անգամ Փաշինյանն է իր բերանով ասում, որ մենք չգիտենք, թե Ադրբեջանը հետո ինչ կուզի: Բայց այստեղ խնդիրն այն է, որ նա (Նիկոլ Փաշինյանը - խմբ.) չունի միջոց և չի առաջարկում ելք, չի առաջարկում պաշտպանվելու հնարավորություններ, այլ միայն դուռ է բացում հետագա զիջումների, պարտվողական զարգացումների համար:

Սա է, որ պետք է մեր մեջ առաջացնի անվտանգության լիակատար բացակայության զգացում, որը հովանավորվում է շատ բարձրից: 

Հիմա ի՞նչ անել այս իրադրությունում, երբ Մերձավոր Արևելքը սկսել է եռալ: Այդ եռացող կաթսայի առաջին բլթոցը եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ, որովհետև դա նախադուռ էր, որ Ուկրաինայում սկսվեցին ռազմական գործողություններ, հիմա էլ` Իսրայելում: Կարծում եմ` երկարատև են լինելու այդ գործողությունները` դատելով դրանց հետևանքներից, ռազմական գործողությունների ինտենսիվությունից, կողմերի հռետորաբանությունից և այլն: 

Մենք ունենք Իրան, որը ևս ցանկացած պահի կարող է ներքաշվել կռվի մեջ ու դառնալ թատերաբեմ: Դա ուղղակիորեն վերաբերելու է մեզ` հաշվի առնելով, որ Իրանը դեպի արտաքին աշխարհ մեր հարավային դարպասն է: 

Հիմա մենք ունե՞նք այդ ծրագիրը գոնե թղթի վրա, թե, ասենք, մայրաքաղաքում ինչպես պետք է հավաքագրում իրականացվի X պահին, կամ ինչ գործողություններ պետք է սկսել Սյունիքի պաշտպանության համար: 

Սա Սարդարապատը չի: Ինչո՞ւ տեղի ունեցավ Սարդարապատ, որովհետև թուրքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ կայարանը, Երևանում հասկացան, որ հաջորդ օրն այդ նույն թուրքերը կարող են լինել Երևանի մատույցներում, դրա համար երևանցիները կամավորագրվեցին Աբովյան փողոցում ու մեկնեցին ռազմաճակատ: Սարդարապատը ճակատամարտն էր, դրա նախորդողը չկար` որպես պաշտպանական նախապատրաստում: Իսկ մեզ համար հիմա շատ կարևոր է, որ այդ գալիք «սարդարապատները» մեր մտակաղապարի մեջ արդեն պատրաստի, ձևակերպված լինեն: Իսկ որ Մերձավոր Արևելքում սրացումները գնալով ահագնացող դրսևորումներ են ունենալու, դրանում չկասկածեք:  

- Ստեղծված իրավիճակում արդյո՞ք Հայաստանի որոշումներից կամ գործողություններց է կախված, թե ինչ կլինի մեզ հետ, թե՞ սա արդեն ուժային կենտրոնների կողմից գծագրված ու իրագործվող ծրագիր է, և մենք հնարավորություն չունենք կանխելու այդ ծրագրի իրագործումը: 

- Շատ լավ հարց է: Երբ այդ ուժային կենտրոնները տեսնում են քո բզկտված հասարակությունը, որի բաժանարար գծերը հովանավորվում են իշխանությունների կողմից, և դա նույնիսկ  խրախուսվում է քաղաքական նպատակներով ու պատվերով, օգտվելու են դրանից: 

Երբ որ ուժային կենտրոնները տեսնում են, որ դու ունես կուռ հասարակական կառուցվածք, բանակ, պահեստազոր, աշխարհազոր, ամեն պահի կարող ես ոտքի կանգնել ու ոչ միայն պաշտպանվել, այլև հակադարձել թշնամուն, ուժային կենտրոնները շատ արագ վերահաշվարկ են անում. դա շատ պարզ բանաձև է: 

- Այսինքն, այնուամենայնիվ, ունենք հնարավորություն կանխելու ինչ-ինչ ծրագրեր…

- Անպայման: Այս պահին պարտված չի մի կարևոր հանգամանք. դա մեր գիտակցումն է, որ մենք չենք կարող հաշտվել պարտված լինելու հետ: 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS