123

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգտում երկկողմ բանակցությունների և ի՞նչ սպասել «սահմանային» հանդիպումից 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը:

- Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին նախատեսված է սահմանազատման հանձնաժողովների հանդիպում: Միջնորդներից հրաժարվելը և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների գնալը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ գործընթացի վրա, և ի՞նչ սպասենք այս հանդիպումից: 

- Ադրբեջանի նպատակը միջնորդական առաքելությունները դադարեցնելն էր ու անցումն ուղիղ շփումներին: Ադրբեջանն իր համար այս պահին լավագույն տարբերակն է գտել, որի պարագայում չի ունենա սահմանափակումներ և արտաքին ճնշումներ իր վրա, և, ըստ էության, կկարողանա խուսափել որոշակի պատասխանատվության բեռից և որոշակի հարցերում կկարողանա ինքնուրույնաբար ճնշում գործադրել Հայաստանի վրա: 

Նոյեմբերի 30-ի հանդիպումը, ըստ էության, վերաբերում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովին փոխվարչապետների մակարդակով: Այդպիսի հանդիպում նախկինում էլ է եղել, սակայն հիմա, երբ Ադրբեջանը փորձում է անցում կատարել միջնորդավորված բանակցություններից դեպի երկկողմ ձևաչափ, սա կարող է նոր բովանդակություն ստանալ՝ իհարկե կախված նրանից, թե ինչ հարցերի շուրջ ձեռք կբերվի պայմանավորվածություն, և ինչպիսին կլինի հետագա ընթացքը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այսօր հայտարարել էր, որ հնարավոր է Ադրբեջանի կողմից կամք դրսևորելու դեպքում 15-օրյա ժամանակահատվածում կնքել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը», մի բան, որն այս պահին իրատեսական չէ, սակայն, ինչպես նշեցի, հնարավոր է, քանի որ ԱԺ նախագահն էլ հայտարարում է, որ սկզբունքային բոլոր հարցերի շուրջ գրեթե ձեռք են բերվել ընդհանուր պայմանավորվածություններ: Սա կարող է նաև հետագա երկկողմ ձևաչափի անցնելու համար լինել նախաբանակցային ձևաչափ: 

- Այսինքն՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություննե՞րն էլ կարող են առանց միջնորդների ընթանալ: 

- Ըստ էության, Ադրբեջանը դրան էլ ձգտում է: Բայց նաև երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգներն էլ իր հերթին փորձում է ակտիվացնել ջանքերը և առնվազն իր միջնորդական առաքելությունը պահպանել: Ինչքանով դա կստացվի, դեռ վաղ է ասել: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում էր անցնել տարածաշրջանային ձևաչափի, որը, ըստ էության, չստացվեց: Խոսքը վերաբերում է Վրաստանի միջնորդությամբ բանակցությունները շարունակելուն, ինչն իրականություն չդարձավ, մյուսն էլ «3+2» ձևաչափն էր, որը ևս արդյունավետ չեղավ: Հիմա Ադրբեջանը փորձում է տարբեր մեթոդների կիրառմամբ ուղղակի կամ անուղղակի հասնել երկկողմ բանակցությունների, որը նաև Հայաստանի որոշակի շրջանակների կողմից քննարկման առարկա է դառնում, բայց ամեն դեպքում, կարծում եմ, դեռ վաղ է որևէ սցենարի մասին խոսել: Իսկ մինչև տարվա վերջ «խաղաղության պայմանագրի» կնքումը, իմ կարծիքով, դեռևս անիրատեսական է: 

- Դուք էլ հիշատակեցիք Բլինքենի հեռախոսազրույցները երկու երկրների ղեկավարների հետ: Ալիևի հետ հեռախոսազրույցում վերջինս դժգոհել էր Փաշինյանից՝ ասելով, թե առաջարկներին, որոնք ադրբեջանական կողմը ներկայացրել է Հայաստանին 2023 թվականի սեպտեմբերի 11-ին՝ կապված «խաղաղության պայմանագրի» տեքստի հետ, հայկական կողմը պատասխանել է նոյեմբերի 21-ին։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով այն, որ մշտապես Ադրբեջանն է խուսափել այդ պայմանագրի ստորագրումից:

 - Պետք է առաջին հերթին հասկանանք, որ այս պահին Ադրբեջանն է շահառու, որպեսզի հապշտապ «խաղաղության պայմանագիր» չստորագրվի՝ հատկապես արտաքին միջամտությամբ: Խոսքը վերաբերում է հատկապես արևմտյան պետություններին, որոնք սեպտեմբերի 20-ից հետո որոշակիորեն փոխել են հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը, ըստ էության, ստանալով ամեն ինչ այս հարթակներից՝ թե՛ բրյուսելյան, թե՛ վաշինգտոնյան, թե՛ մոսկովյան, հիմա խնդիր ունի օրինականացնելու իր ձեռք բերածը և Հայաստանի հետ պայմանավորվածությունն էլ ծառայեցնելու իր նպատակներին: 

- Նույն այդ հեռախոսազրույցում Ադրբեջանի ղեկավարն օգտագործել էր «հայ-ադրբեջանական պայմանական սահման» տերմինը: Դա, ըստ էության, ենթադրում է, որ սահմանի վերաբերյալ նրա պատկերացումներն այլ են: Ըստ Ձեզ՝ ինչի՞ է ձգտելու հասնել Ալիևը սահմանազատման փուլում:

 - Նախ՝ այսպես կոչված «պայմանական սահման» եզրույթը նրանք միշտ են օգտագործել, և իրենց բացատրությունն այն է, որ քանի դեռ չկան սահմանագծում և սահմանազատում, ապա սահմանը պայմանական է: Բայց միևնույն ժամանակ պետք է հիշել նաև Ադրբեջանի այլ դրույթները: Հատկապես քարտեզների ընտրության հարցում Ադրբեջանը բազմիցս շեշտում էր, որ իրենք են որոշելու, թե որ քարտեզով է լինելու սահմանազատումը: Հետևաբար, կարծում եմ, Ադրբեջանն ունի իր նախընտրած քարտեզը, որը պարտադիր չէ, որ իրական քարտեզ լինի, և Ադրբեջանն առնվազն ամեն ինչ անելու է, որպեսզի ռազմավարական լավագույն կետերն ու բարձունքները լինեն իր վերահսկողության ներքո: Սրա մասին է վկայում իրենց հռետորաբանությունն առ այն, որ Հայաստանը կարիք չունի ռազմական ուժերի, որ իրենք թույլ չեն տա Հայաստանին վերականգնվել ու գնալ ռևանշի, կանխարգելելու են ցանկացած նման փորձ, ինչը նշանակում է, որ աշխարհագրական իմաստով ամեն ինչ անելու են, որ լավագույն հատվածներն անցնեն իրենց վերահսկողության ներքո: 

Հաջորդ կարևորագույն խնդիրը վերաբերում է անկլավներին ու էքսկլավներին, որտեղ ևս Ադրբեջանը շահառու կողմ է և փորձելու է հնարավորինս ծառայեցնել իր ռազմավարական նպատակներին: Գուցե միջնորդական առաքելության դեպքում Ադրբեջանը չկարողանա պարտադրել իր վերջնական նպատակը, երկկողմ բանակցությունների դեպքում ուժի սպառնալիք իրական է լինելու, ինչը Հայաստանի իշխանությունների վրա լրջագույն ազդեցություն է թողնելու, և որևէ երաշխիք չկա, որ նրանք կկարողանան սպասարկել Հայաստանի ազգային ու պետական շահերը: 

- Այսինքն՝ Հայաստանը պետք է պնդեր և միջնորդավորված բանակցություննե՞ր պահանջեր: 

- Կարծում եմ՝ այո՛, որովհետև երկկողմ բանակցությունների դեպքում ցանկացած պայմանագիր, որը կստորագրվի, երաշխավոր են լինելու կողմերը, բայց այն դեպքում, երբ չկա ուժային հավասարակշռություն, Հայաստանն ինչպե՞ս է ստիպելու Ադրբեջանին, որ վերջինս կատարի իր ստանձնած պարտավորությունները: Դա հնարավոր կլինի միայն անել միջազգային դատարանների միջոցով, իսկ միջազգային դատարանների արդյունավետությունը մենք տեսնում ենք: Իսկ միջնորդի առկայության դեպքում հենց միջնորդն է ստանձնում պայմանագրի այսպես ասենք հովանավորի դերը և պատասխանատվություն է կրում դրա իրագործման համար: Այսինքն՝ այդ դեպքում կլիներ լրացուցիչ երաշխիք, որ պայմանագրի դրույթները կկատարվեն ոչ միայն մեր մասով, այլև Ադրբեջանի:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS