4523

Չափազանց վտանգավոր է «Արևմտյան Ադրբեջան» դրույթը, որը մենք թութակի պես կրկնում ենք. Հայկ Դեմոյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:

- Ադրբեջանը տևական ժամանակ է՝ պետական քաղաքականության մակարդակում փորձում է առաջ մղել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» մտացածին դրույթները: Դրանով, ըստ էության, փորձում են վիճելի դարձնել ՀՀ սուվերեն տարածքները և հող նախապատրաստում ադրբեջանցիների «վերադարձի» համար:  Ներկայումս որքանո՞վ է վտանգավոր այդ կեղծ դրույթի տարածումը, և ինչպե՞ս պետք է հակազդել թշնամական քարոզչությանը: 

- Այս պահին երկու վտանգ եմ տեսնում: Առաջինն այն է, որ մենք, ակամայից այդքան խոսելով իրենց կեղծ դրույթների մասին, տարածում ենք դրանք: Մեր հասարակության մեջ չկա մեդիագրագիտություն, վերցրել ենք նույն բանը և շրջանառում ենք մեր տիրույթում: Իսկ 5 տարի առաջ, երբ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը չկար, ինչո՞ւ մեր լրատվամիջոցները կամ վերլուծաբանները չէին խոսում: Ադրբեջանցիներն ինչ ասում են, թութակի պես կրկնում ենք այստեղ, արդյունքում ամենամեծ վտանգը մենք ենք ստեղծում մեզ համար՝ վերցնում ենք այն, ինչ այնտեղ են ասում, ու նույնությամբ կրկնում: Վերջում մենք էլ ենք սկսում հավատալ դրան: 

Երկրորդ վտանգը, որ այսօր չկան հակազդեցություն ու հակագործողություն դրան:  Հասկանալի է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվողական է, հանձնվողական և դրանից հաճույք է ստանում: Ու այսօր արդեն դա գերագույն սպառնալիք է հայ ժողովրդի պատմության և պետականության համար: Իրենք չեն էլ ուզում լսել ու հասկանալ, որ Ադրբեջանի առաջ քաշած այդ դրույթները լուրջ սպառնալիք կարող են դառնալ շատ կարճ ժամանակահատվածում:

Ժամանակին կային ձևավորված ինստիտուտներ, անհատներ, ո՞ւր են: Այդ մարդկանց բոլորին ցրեցին, բոլորին հանեցին՝ անվանելով նախկիններ և այլն, իսկ իրենք ոչինչ չեն անում: Հիմա էլ իրենց ցանկացած նախաձեռնություն միտված է նրան, որ հանկարծ չանհանգստացնեն, չվախեցնեն թուրքերին ու ադրբեջանցիներին: 

- Այն, որ ադրբեջանական կեղծ դրույթին պատասխան չի տրվում, ավելին՝ այդ դրույթն արդեն քննարկվում է բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ, նշանակո՞ւմ է, որ մի օր էլ կարող է բավարարվել նրանց՝ «վերադարձի» պահանջը:  

- Դե այո, Ալեն Սիմոնյանը չասա՞ց, որ մի օր էլ ադրբեջանցիները կարող են վերադառնալ: Լավ է՝ չասաց, թե կոնկրետ ուր կարող են վերադառնալ: 

Իրենք ուզում են հիմա համահավասարեցնել արցախցիների վերադարձն ու ադրբեջանցիներին: Դա շատ պարզ ու գրագետ գործողություն է իրենց կողմից: Արցախցիների կարգավիճակային թեմաները, Մինսկի խմբի գործունեությունն ի չիք են դարձնում՝ այդպիսի թեմա մեջտեղ բերելով ու փորձելով դա ամուր հիմքերի վրա դնել՝ նույն հարթության մեջ դնելով ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալն ու արցախցիների վերադարձն Արցախ: Իրենք իրենց ծրագիրը հաջողությամբ իրականացնում են, իսկ մենք ունենք անողնաշարներ, որ որևէ կերպ չեն հակազդում դրան:  

- Իշխանությունը որ չի հակազդում, տեսնում ենք, իսկ ինչո՞ւ է լուռ մեր պատմագիտական համայնքը: 

- Դուք հարցը տանում ենք լրագրողական դիսկուրսի: Որևէ լուրջ պատմաբան չի քննարկի այսօր «Արևմտյան Ադրբեջանի» տեսություն, հասկանո՞ւմ եք: Այդպիսով հարցը դառնալու է առօրյա քննարկման թեմա, իսկ դա այն է, ինչ Ադրբեջանն է ուզում: Նրանք մեր ձեռքով ստանում են իրենց ուզածը, իրենց քարոզչական բոլոր «ֆռիկները»: Իսկ այդ բոլոր ձևակերպումները մեր դաշտ են բերում լրատվամիջոցները: 

Հետո ո՞նց եք ուզում՝ պատմաբանները պատասխանեն, նստեն, գիրք գրե՞ն: Այդ գիրքը՝ «Западный Азербайджан», գրել են դեռ 2008 թվականին, ես այն ժամանակ գրել եմ գրախոսություն ռուսերենով «Голос Армении»-ում: Ես այն ժամանակ իմ քայլն արել եմ, հակազդել եմ: Հուշարձաններ էին ֆոտոշոփով աղավաղել մեր Գոշավանքում, ես էլ անդրադարձա՝ ասելով, որ եթե դուք այդ այլանդակությունն եք անում, ավելի լավ է գրքեր չտպեք և ակադեմիան էլ վերածեք «չայխանայի»: 

Պատմաբաններն ի՞նչ անեն: Մենք պատմական տերմին ունենք ամբողջ Ադրբեջանի համար, որը կոչվում է «Հայոց արևելից կողմաց», որը պատմական տերմին է և գալիս է վաղ միջնադարից: Հիմա եկեք լրագրողներին բացատրենք, որ դա շատ կարևոր տերմին է և պետք է շրջանառության մեջ դնել: Իհարկե չեն դնի, որովհետև առաջին անգամ կլսեն, որ նման տերմին կա ադրբեջանական այսօրվա տարածքների վերաբերյալ: 

- Գուցե և պե՞տք է դնել շրջանառության մեջ:

- Դա պետական մակարդակով իրագործվող ծրագիր պետք է լինի: Պետություն և իշխանություն կոչվածն այն է, որ ամեն ինչի դեմ ունենա հակազդեցություն: Հիմա նրանք որ չեն անում, ասենք թե մի պատմաբան հոդված գրեց, դրանով հարցը չի լուծվելու: Ադրբեջանում այդ ամենը նախագահի մակարդակով է արվում, իսկ այստեղ ամեն ինչի առջև պատրաստ են չոքել: 
Մեր երկրում պետությունը չի կարգավորում ոչ մի ոլորտ, հատկապես անվտանգային: Չեն հասկանում, թե այդ դրույթները որտեղից են գալիս և ինչի կարող են վերածվել: Սա մեկ կամ մի քանի պատմաբանի լուծելու հարց չէ: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS