01

Միջազգային կառույցները պետք է պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, քանի որ մնացած քայլերն անօգուտ են․ Սիրանուշ Սահակյան․ «News.am»‎

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 25-ին հաղորդեցին, որ Արցախի՝ Բաքվում գերության մեջ գտնվող, ապօրինի կալանավորված նախկին նախագահների և ռազմական, պետական մյուս գործիչների կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով։ Թեմային շուրջ NEWS.am-ը զրուցել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է նման որոշման պատճառը:

Որոշումը կանխատեսելի էր, քանի որ Ադրբեջանում դատական համակարգը ինքնուրույն չի արձագանքում հայերին վերաբերող գործերին: Ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քաղբանտարկյալներ են և պատժվում են իրենց  զբաղեցրած պաշտոնների և օրինական գործունեության համար: Ռուբեն Վարդանյանի պարագայում  դա կապված է նաև  նրա մարդասիրական, բարեգործական գործունության հետ:

Ինչպես ռազմագերիների պարագայում են շինծու մեղադրանքներն ուղարկվել  դատարաններ, և վերջինները վավերացրել են դրանք՝ դառնալով գործադիր իշխանության որոշումները դակող մարմիններ, այնպես էլ, անխուսափելիորեն, այս ութ գործիչների մասով են նման դատավարություններ կանխատեսվում՝ հաշվի առնելով, որ միջազգային ուշադրությունն ավելի մեծ է լինելու ութի պարագայում: Եվ քանի որ գործերը փաստերից և ապացույցներից զուրկ են, կալանքը ևս  չորս ամսով  երկարաձգվում  է՝  կեղծարարության գործարանը աշխատացնելու նպատակով:

Պետք է հաշվի առնել նաև, որ այս փուլը համընկնում է Ադրբեջանում նախընտրական շրջանի հետ, և, միգուցե, նպատկահարամար չէին համարում այս փուլում  դատավարություններ անցկացնել: Նրանք հիմա  քարոզչական նպատակով են այս գործերն օգտագործում, և դրա վառ օրինակը վերջերս ապօրինի կերպով, անհատական  տվյալների պաշպանության  խախտումներով մեր հայրենակիցների  լուսանկարների տարածումն էր:  Փոխարենը որևէ կերպ նրանց իրական վիճակը չի լուսաբանվում, չկա հանրային պատշաճ հաշվետվողականություն, ինչը ենթադրում է անկախ մարմինների մուտքի ապահովում որոշակի պարբերականությամբ, ժամկետի նշումով  և այլն:

Ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ սկզբում հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցի ժամկետի երկարաձգման մասին, իսկ հետո արդեն՝ մնացած յոթ գործիչների: Ինչ-որ միտում  տեսնո՞ւմ եք այստեղ:

Առաջինը, կարծում եմ, փորձում են պահել ձերբակալման ժամանակագրությունը, քանի որ առաջինը ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը,  և նրա խափանման միջոցի ժամկետը մի քանի օր ավելի վաղ էր ավարտվելու:

Մյուս պատճառը, ըստ ամենայնի, Վարդանյանի ավելի հայտնի լինելն է:  Դրանով փորձել են հարցին ավելի մեծ հնչեղություն տալ, ավելի մեծ քաղաքական օգուտներ ստանալ, ինչպես նաև, ինչու ոչ, ճնշում գործադրել ողջ հայության վրա, քանի որ Վարդանյանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան