1

Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան․ «Ազատություն»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած զարգացումները հետևանք են Ադրբեջանի անպատասխանատու և ագրեսիվ վարքագծի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Բելգիայում ՀՀ դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

«Եթե նայենք պատմական տեսանկյունից, կարող եմ ասել, որ օղակն Ադրբեջանի շուրջ կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է։ Թե ինչքան ռեսուրս նրանք կունենան դիմադրելու, չեմ կարող ասել», - նշեց դեսպանը։

«Ազատություն». - Բրյուսելից ամենաբարձր մակարդակով զգուշացրեցին Ադրբեջանին, որ տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ անընդունելի են, և ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը խիստ կամ ծանր հետևանքներ կունենան։ Պարո՛ն դեսպան, կարո՞ղ ենք ասել, որ Եվրամիությունը լուրջ մտահոգություններ ունի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, այսինքն՝ ԵՄ-ն լուրջ սպառնալիք է տեսնում։

Տիգրան Բալայան. - Այս հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգությանը սատարելու վերաբերյալ նոր չեն։ Եթե հիշում եք, Արցախի էթնիկ զտման վերջին փուլի մեկնարկից հետո՝ սեպտեմբերի 21-ին, ՄԱԽ ԱԽ-ում տեղի ունեցավ նիստ, որին ելույթ ունեցան ոչ միայն պարոն Բորելը, այլև ԵՄ հիմնադիր անդամ Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, այնտեղ ևս զգուշացումներ ու դատապարտումներ հնչեցին, բայց դա պարոն Ալիևին և իր ռեժիմի ներկայացուցիչներին հեռու չպահեց նոր տարածքային նկրտումներ հնչեցնելուց, կոնսոլիդացնելու էթնիկ զտումը կազմակերպված իր և իր դաշնակիցների հետ։ Եվ պարոն Բորելի վերջին հայտարարությունն այդ հայտարարությունների շարքում հարկավոր է դիտարկել։

Այստեղ ես կկապեի նաև ԵԽԽՎ-ում տեղի ունեցած զարգացումները, որոնք փաստացի հետևանք են Ադրբեջանի, մեղմ անվանենք, անպատասխանատու և ագրեսիվ վարքագծի։ Այսինքն՝ պարոն Ալիևն իրեն ցանկանում է պահել որպես ամենաարյունարբու բռնապետ, դաժան բռնապետ, ինչ ուզի անի թե երկրի ներսում, թե երկրից դուրս իր հարևանների հետ, նաև գիտեք, որ բազմաթիվ փաստեր կան, որ Ադրբեջանի կառավարության պատվերով վարձու մարդասպաններ փորձել են հաշվեհարդարներ տեսնել արտերկրում, այդ թվում՝ Եվրոպայում ապրող ադրբեջանցի ընդդիմադիրների հետ, բայց ընդունվել որպես առնվազն ժողովրդավարական երկրի ներկայացուցիչ և այլն։

Այս ամենը հարկավոր է դիտարկել հենց այդ կոնտեքստում։ Եթե նայենք պատմական տեսանկյունից, կարող եմ ասել, որ օղակն Ադրբեջանի շուրջ կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է։ Թե ինչքան ռեսուրս նրանք կունենան դիմադրելու, չեմ կարող ասել։

Ես կարծում եմ, որ արդեն եվրոպական մեր գործընկերների մոտ այն պատրանքները, որ Ալիևին անձնապես և ռեժիմին հնարավոր է բերել կառուցողական դաշտ «բարի կամքի» միջոցով կամ քայլերով, որոնք կարող են ցույց տալ Ադրբեջանին այն դրական արդյունքները, որոնք կարող են արձանագրվել, այդ պատրանքները արդեն եթե ոչ ամբողջությամբ, ապա կամաց-կամաց ցրվում են, և պարոն Բորելի հայտարարությունը հենց այս ամենի ապացույց է, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ Եվրամիությունում հունիսին ընտրություններ են, ձևավորվելու է նոր հանձնաժողով, խորհրդարան, ԱՄՆ-ում ընտրություններ են։

Եվ հաշվարկն, ըստ իս, բավականին հստակ է Բաքվում, որ իրենք փորձելու են հնարավորինս հետաձգեն և նվազեցնեն ճնշումը՝ առաջընթաց ապահովելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան