1

Թուրքիայի ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան նրա իրական հնարավորությունները․ թուրքագետը՝ Անկարայի արտաքին քաղաքականության մասին․ «Արմենպրես»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, մեկնաբանելով Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը, կարծում է, որ այդ երկրի ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան նրա իրական հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետը նշել է, որ Անկարան, այնուամենայնիվ, քայլեր կատարում է, որպեսզի այդ ամբիցիաներին մոտենա իրական հնարավորություններով։

Նրա խոսքով՝ այս պահին Թուրքիան, թեև շարունակում է մնալ որպես միջին տերություն, բայցևայնպես, ուզում է հանդես գալ որպես աշխարհի ամենահզոր պետություններից մեկը։ 

 «ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործում կանաչ լույս վառելով Շվեդիայի ճանապարհին՝ Թուրքիան, ըստ էության, գործարք իրականացրեց ԱՄՆ-ի հետ և կարողացավ ստանալ այն, ինչի համար պայքարում էր շուրջ երեք տարի։ ԱՄՆ-ն տևական ժամանակ չէր համաձայնում վավերացնել նորացված ռազմական ինքնաթիռներին առնչվող 23 միլիարդ դոլարի գործարքը։ Շվեդիայի անդամակցության վավերացումը լոկ պատրվակ էր այդ գործարքում, մինչդեռ խոսքն իրականում ամերիկյան քառասուն F-16 կործանիչների մատակարարման ռատիֆիկացիայի մասին է։ Թուրքական բանակն արդեն իսկ ունի մոտ ութսուն նման կործանիչ և ամերիկյան կողմը պետք է դրանք նույնպես մոդիֆիկացնի։ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ Թուրքիան շարունակի մնալ իր հավատարիմ դաշնակիցը Մերձավոր Արևելքում, քանի որ վերջինիս աշխարհագրական դիրքն ու մարտունակ բանակի առկայությունն ունեն մեծ նշանակություն՝ ՆԱՏՕ-ի ծրագրերն այդ տարածաշրջանում կյանքի կոչելու տեսանկյունից»,- ասաց թուրքագետը։   

Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ Թուրքիան Շվեդիայից նույնպես ստացավ այն, ինչին ձգտում էր, քանի որ պաշտոնական Ստոկհոլմը սկսեց ավելի խիստ պայմաններ հաստատել և սահմանափակումներ դնել Շվեդիայում գտնվող քուրդ վտարանդի գործիչների հրապարակային ելույթների վրա ու դրանով իսկ հրաժարվեց իր քաղաքականությունից, որի նպատակն էր մարդկանց ազատ արտահայտվելու և ակցիաներ իրականացնելու հնարավորության ընձեռումը։   

«Թուրքիայի որոշումը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտող Ռուսաստանի համար անակնկալ չէր։ Ի սկզբանե բոլորի, այդ թվում՝ Մոսկվայի համար պարզ էր, որ Անկարան վաղ թե ուշ գնալու էր այդ քայլին և մեծ հաշվով չէր կարող խոչընդոտել դաշինքին նոր անդամների միանալուն, պարզապես Թուրքիան այդ ողջ ժամանակահատվածում փորձում էր լուծել իր խնդիրները։ Պատահական չէ, որ ռուսական կողմի պաշտոնական արձագանքն էլ բավականին հանգիստ էր»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, թե չե՞ն բացառվում արդյոք թուրքական կողմի քաղաքական սակարկումները նաև հարավկովկասյան ուղղությամբ՝ հաշվի առնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին պարբերաբար բարձրաձայնումը, որին դեմ է Իրանի Իսլամական հանրապետությունը, թուրքագետը նշեց, որ թեև Էբրահիմ Ռայիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում ևս մեկ անգամ խոսեց կարմիր գծերի և տարածաշրջանում  սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, այդուհանդերձ, պաշտոնական Անկարան կշարունակի վարել իր քաղաքականությունը, որի նպատակն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը, խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուղիղ ցամաքային կապ հաստատեն միմյանց միջև։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան