Guthrie

Ղազախստանի նախագահը վաղը կմեկնի Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 11-12-ը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան։

Այս մասին տեղեկություն է տարածել Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Մարտի 11-12-ը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակում նախատեսվում է Տոկաևի մասնակցությունը Ղազախստան-Ադրբեջան բարձրագույն միջպետական ​​խորհրդի առաջին նիստին։

Ավելացնել նոր մեկնաբանություն