040

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը․ «Արմենպրես»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել  հարաբերություններն իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Ֆրանսիայի անելիքների, պաշտպանության, տնտեսության և մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների, Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի մասին, որը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանին կոչ է անում ապահովել ԼՂ-ից (Արցախի Հանրապետություն) բռնի տեղահանվածների վերադարձը՝ երաշխավորելով համապատասխան պայմաններ նրանց անվտանգության և բարեկեցության համար։

Հունվարին Ֆրանսիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև ընդունեց, որը մի փոքր աննկատ մնաց։ Կմանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ուներ բանաձևը։

- Այո, իսկապես։ Բանաձևն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից: Այն կոչ է անում Ադրբեջանին ապահովել  Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը՝ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։ Բացի դրանից` այն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիան և Ադրբեջանին կոչ անում դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։  

Ինչպե՞ս կարող է Ֆրանսիան օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

- Դիվանագիտության միջոցով։ Դա ակնհայտ է, և Ֆրանսիան շատ բան է արել այդ ուղղությամբ: Ֆրանսիան բանակցություններին մասնակցում է հենց սկզբից։ 2020 թվականից հետո էլ Ֆրանսիան ամեն ինչ արել է, որպեսզի նպաստի հակամարտության կարգավորմանը և առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Սակայն վերջին ամիսներին՝ հատկապես 2023 թվականի սեպտեմբերից, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին հայկական տարածքում տեղի ունեցած միջադեպերից հետո, ավելի ու ավելի ակնհայտ դարձավ, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։

Փաստորեն պարզ դարձավ, որ Ռուսաստանն այլևս վստահելի դաշնակից չէ Հայաստանի համար։ Այսպիսով` Ֆրանսիան դարձել է առանցքային գործընկեր  Հայաստանի համար պաշտպանության ոլորտում, ինչը թույլ է տալիս Հայաստանին ավելի հավասարակշռված հարաբերություններ ունենալ իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ: Ուստի Ֆրանսիայի դերը կրկնակի է՝ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Ինչպես նախագահ Մակրոնն ընդգծել էր դեռ 2020 թվականին, դա նշանակում է ճանաչել ագրեսորին և աջակցել պաշտպանվող կողմին իր պաշտպանողական գործողություններում:

Հենց հիմա շատ նուրբ դիվանագիտական խաղ է ընթանում։ Հայաստանի կողմից հստակ դրսևորվում է Եվրոպային մոտենալու և Ռուսաստանից հեռանալու ցանկությունը։ Հատկապես դրա հետ կապված՝ Ֆրանսիայի կողմից աջակցության ցանկացած հայտարարություն լարված իրավիճակ է ստեղծում։ Այսպիսով` ինչպես պետք է դիրքավորվել Ռուսաստանի և Հայաստանի միջև այս լարված իրավիճակում:

Փաստորեն Ֆրանսիան աջակցում է Հայաստանին իր հաստատություններն ամրապնդելու, ժողովրդավարության ճանապարհով առաջ շարժվելու ցանկությունը կյանքի կոչելու հարցում: Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիան Հայաստանի գործընկերն է, քանի որ վերջինս ընտրել է ավելի մեծ ինքնուրույնության ճանապարհը։ Խոսքը ոչ թե Ռուսաստանից կախվածությունը այլ երկրից կախվածությամբ փոխարինելու մասին է, այլ Հայաստանի՝ իրական ժողովրդավարություն դառնալու կարողությունն ամրապնդելու մասին է՝ բոլոր այն նշաններով, որը դա ենթադրում է, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Իսկապես, Հայաստանը փնտրում է տարբեր գործընկերներ, այդ թվում՝ պաշտպանության հարցում։ Պետք է իրատես լինել, Ռուսաստանն այլևս Հայաստանի օբյեկտիվ դաշնակիցը չէ։ Նա իր դերը չի խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, ինչը Հայաստանին դրդել է այլ՝ ավելի վստահելի գործընկերների փնտրել, ինչպիսին է Ֆրանսիան։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան