ավս

Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպը» սկսեց ակտիվորեն սնուցվել Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը զուգընթաց. փորձագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական «գազային սիրավեպը» սկսեց ակտիվորեն սնուցվել Բաքվից ու Երևանից Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը զուգընթաց:

Ընդ որում, այդ համագործակցությունն այլևս չի սահմանափակվում Ապշերոնի հանքավայրերում գազի համատեղ արդյունահանմամբ:

Այն հասել է ռազմավարական փոխըմբռնման այն աստիճանի, որ երկու երկրների առանցքային նավթագազային ընկերությունները՝ SOCAR-ն ու TotalEnergies-ը սինխրոն դիվիդենտային քաղաքականություն են իրականացնում: Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ ընկերությունների կողմից կայացված որոշման մասին, համաձայն որի երկուսն էլ Ապշերոնի հանքավայրի իրենց բաժնետոմսերի 15%-ը վաճառում են արաբական ADNOC-ին:

Հիշեցնեմ նաև, որ 2023 թ.-ին նույն ֆրանսիական TotalEnergies-ն ու Ադրբեջանի կառավարությունը համաձայնության եկան Նախիջևանում մոտ 600 ՄՎտ ջերմաէլեկտրաէներգետիկ հզորությունների կառուցման վերաբերյալ՝ դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու նպատակով: 

Ինչպես տեսնում ենք, այն, որ ս.թ. ապրիլին Փարիզը հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպանին ու, առհասարակ, կողմերը խոսում են դիվանագիտական ճգնաժամի մասին, չի խանգարում գործնական դաշտում արդյունավետ համագործակցություն զարգացնել:

Կարևոր է հասկանալ, որ TotalEnergies-ը շարքային բիզնես-սուբյեկտ չէ: Լինելով աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ այն հաճախ գնահատվում է Ֆրանսիայում որպես ազգային արժեք, իսկ դրա տնօրենների խորհրդում ու թոփ-մենեջմենթում ներառված է ֆրանսիական քաղաքական ու տնտեսական էլիտան:

Պետք չէ մոռանալ, որ մեր բարեկամ Ֆրանսիան Եվրոպայի ամենապրագմատիկ աշխարհաքաղաքական խաղացողներից է, որի վրա հույս դնելուց առաջ անհրաժեշտ է մի լավ հասկանալ նրա իրական շահերը»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS