սավ

Ճի՞շտ է արդյոք Ալմա Աթայի հռչակագիրը դնել սահմանների ճշտման հիմքում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Սահմանագծումն ու սահմանազատումը միջպետական հարաբերությունների թերևս ամենաբարդ և խնդրահարույց ոլորտն է, որի մասին կարծիք հայտնել, խորհուրդ տալ և գնահատականներ հնչեցնել կարող են միմիայն հատուկ այս գործի բանիմաց մասնագետները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ նշելով, որ դա պահանջում է հիմնարար գեոդեզիական գիտելիքներ և փորձ, քարտեզագրության ասպարեզում աշխատանքային հմտություններ և ժամանակակից տեխնիկական և տիեզերական գործիքների տիրապետման կարողություններ:

«Գիտակցելով այս իրողությունները, հասկանալի պատճառներով աշխատում եմ ՀՀ-Ադրբեջան սահմանների հետ վերջին ամիսներին ծավալված բուռն ներքաղաքական պայքարի վերաբերյալ մեկնաբանություններ չտալ: Սակայն կա ևս մի կարևոր հանգամանք, այս գործընթացը նաև քաղաքական է տարածաշրջանային և միջազգային նշանակությամբ: Այս հանգամանքը արդեն նկատի ունենալով, փորձեմ որոշ դիտարկումներ ներկայացնել քաղաքագիտական ասպեկտով:

Ալմա Աթայի հռչակագիրը կնքվել է ԽՍՀՄ ինքնափլուզման ակտի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրից հետո՝ դեկտեմբերի 21-ին: Այս հռչակագրի նպատակն էր, ազդարարել խորհրդային կայսրության տեղում ԱՊՀ-ի, որպես միջազգային կազմակերպության կազմավորումը: Իհարկե ընգծված է նաև սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, որն իհարկե միութենական հանրապետությունների սահմաններին է վերաբերվում:

Բնականաբար հարց է ծագում, ճիշտ է արդյոք այս փաստաթուղթը դնել  սահմանների ճշտման հիմքում: Պատասխանը միանշանակ չի կարող լինել: Մերձբալթյան հանրապետությունների համար միանշանակ այո, խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների պայմաններում վարչական սահմանները վերածել միջպետական սահմանի, ընդհանրապես խնդիր չի կարող առաջացնել: Տարածքային վեճեր և կիսպատերազմական/կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող  Հանրապետություններում վարչական սահմանները մեխանիկորեն միջպետական սահմանի վերածելը կարող է նոր հակամարտությունների առաջացման պատճառ դառնալ: Չէ, որ միութենական հանրապետությունների սահմանները դրանք պետության ներսի սահմաններ էին, ոչ մի նշանակություն չունեին էներգետիկ, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային կոմունիկացիաների ուղիները, եթե դրանք մի քանի հարյուր մետր այս ու այն կողմում էին հայտնվում:

Հայաստան-Ադրբեջան սահմանը այն ժամանակ չէր կարող նման խնդիրներ առաջացնել, նրանք անկախ պետություններ չէին և կառավարվում էին մեկ կենտրոնից: Հասկանալի է, որ նախկին վարչական սահմանների մեխանիկական վերարտադրումը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համար կարող է կենսական բարդ իրավիճակ առաջացնել և հանգեցնել այդ բնակավայրերի դատարկմանն ու ամայացմանը: Ավելի ճիշտ կլինի հետևյալ դիրքորոշումը. «հիմք ընդունել նախկին միութենական հանրապետությունների տարծքը և սահմանները, սակայն նախկին վարչական սահմանները միջպետականի վերածելու գործընթացում առաջնորդվել սահմանային բնակավայրերի կենսունակության պահպանման առաջնահերթությամբ»:

Քանի դեռ նոր է սկսվել գործընթացը, մյուս հատվածներում հնարավոր է նման համաձայնության գալ ադրբեջանական կողմի հետ, բացառված չէ, որ սահմանների որոշակի փոփոխությունները ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Շատ լավ կլինի, եթե երկկողմանի հրաժարվեն նաև անկլավ-էքսկլավների վերականգնումից: Այդ աննորմալության վերականգնումը նոր խնդիրներ է առաջացնելու: Պետք է լինել ճկուն և իրատես, մերկապարանոց հայտարարությունները միլիմետր/սանտիմետր հողեր չտալու մասին, հիշեցնում է տխրահռչակ «ոչ մի թիզականությունը», որի տակից մինչև այսօր դուրս չենք գալիս»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS