detq

Իրանն ընդլայնում է մարտական ​​ճակատը՝ թշնամուն հաղթելու համար. ԻՀՊԿ հրամանատար

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իսլամական տարածքները պետք է մերձենան միասնական ճակատով ընդդեմ ընդհանուր ամբարտավան հակառակորդների։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Սալամին մարտական ճակատի ընդլայնումն անվանել է «թշնամուն քայքայելու ռազմավարություն»։ Նրա խոսքով՝ Իրանը փակել է հակառակորդի ճանապարհը Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

«Մենք ընդլայնում ենք ռազմական գործողությունների ճակատը, որպեսզի թշնամին քայքայվի»,- ընդգծել է ԻՀՊԿ հրամանատարը։

Իրանցի գեներալի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի խնդիրն է կանխել թշնամիների մուտքը իսլամական աշխարհ։

«Դրանով մենք պաշտպանում ենք մեր երկրի ազգային անվտանգությունը, ինչպես նաև այլ մահմեդականների անվտանգությունն ու արժանապատվությունը»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին․ Բայդեն
detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին