Բայրամով. Հայաստանի հետ վերջին պայմանավորվածությունները սահմանազատման վերաբերյալ դրական ազդեցություն են ունեցել կարգավորման գործընթացի վրա

Հայաստանի հետ վերջին պայմանավորվածությունները դրական ազդեցություն են ունեցել կարգավորման գործընթացի վրա. Բայրամով

Հեղինակ
Անգին Խաչատրյան

Բաքվի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում  պակիստանցի իր գործընկեր Մուհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ մամուլի ասուլիս է ունեցել: Նա խոսել է սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ դա դրական դեր է խաղացել հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

Բայրամովն ընդգծել է, որ Բաքվի Հանրապետությունը «հավատարիմ է մնում խաղաղության գործընթացին». «Մենք հուսով ենք, որ խաղաղության գործընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը: Այսօր ես տեղեկացրի իմ գործընկերոջը՝ նախարար Իսհակ Դարին, տարածաշրջանում տիրող հետհակամարտային իրավիճակի, Բաքվի կողմից իրականացվող վերականգնման աշխատանքների մասին։ Տեղադրված ականները խոչընդոտում են մեր ջանքերը, սակայն Հայաստանի կողմից երկար ժամանակ օկուպացված չորս գյուղերի սահմանազատման և Բաքվի Հանրապետությանը (խմբ.) վերադարձնելու մասին պայմանավորվածությունները դրական ազդեցություն են ունենում հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author