Բաքուն իր ոչ մի պահանջից չի հրաժարվել, ուղղակի հերթով փորձում է հասնել դրանց կատարմանը․ ադրբեջանագետ․ «Մեդիալաբ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից, «Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի Հանրապետության (խմբ․) վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը», Բաքվի Հանրապետության (խմբ․) արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ, արձագանքելով լրամշակված առաջարկներին, նշել է, որ «համաձայնագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում»։ Ըստ Ձեզ՝ այդ ո՞ր կետերն են, որ կողմերը համաձայնեցրել են։

– Իրականում, կարծում եմ, Բաքվի Հանրապետությունը (խմբ․) այդ հայտարարություններով մի քանի նպատակ է հետապնդում․ նախ՝ եթե հիշենք՝ նախկինում հայկական կողմն առաջ էր քաշում մի շարք կարևոր հարցեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Հայաստանի տարածքային ամբողջականության ու այլ հարցերի հետ կապված, հիմա հայկական կողմը շատ ավելի պատրաստ է զիջումների ու միակողմանի զիջումների ճանապարհով է ընթանում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է Բաքվի Հանրապետության (խմբ․) տրամաբանության մեջ, դրա համար էլ վերջինս նման հայտարարություններ է անում։ 

Սրա հետ մեկտեղ, Բաքվին (խմբ․) պետք է ցույց տալ արտաքին աշխարհին, որ լավագույնը, որ ստացվում է ձեռք բերել, երկկողմ բանակցությունների արդյունքում է։ Բայց իրականում պետք է հասկանալ, թե ինչ դիսկուրսներ են գեներացվում այդ պետության ներսում, ի՛նչ խնդիրներ են արծարծվում եթե ոչ պետության ղեկավարի կամ արտգործնախարարի մակարդակով, ապա իշխող ուժի պատգամավորների ու տարբեր քարոզչական աղբյուրների կողմից, ու ըստ այդմ՝ հասկանալի կլինի, թե ի՛նչ խնդիրներ են դրված նրանց առաջ։ 

Օրինակ՝ վերջին շրջանում շատ ակտիվ խոսվում է այն մասին, որ ինչ-որ թուղթ ստորագրելու համար որպես նախապայման դրել են, որ Հայաստանը պետք է անխափան ճանապարհ տրամադրի Սյունիքի տարածքով ու բավարարի այդ կետը, այսինքն՝ Բաքուն (խմբ․) իր ոչ մի պահանջից չի հրաժարվել, ուղղակի հերթով փորձում է հասնել դրանց կատարմանը, հայկական կողմն էլ ընդառաջ է գնում այդ պահանջներին, դրա համար էլ ամեն ինչ շատ «մեղրամիսային» է ստացվում իրենց մոտ։

– Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Բաքվի Հանրապետությունն (խմբ․) ու Հայաստանը միմյանց Սահմանադրությունների փոփոխության հարց չեն քննարկում։ Բայրամովը, արձագանքելով Միրզոյանին, անընդունելի է համարել ՀՀ արտգործնախարարի՝ Հայաստանի ու Բաքվի Հանրապետության (խմբ․) Սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը, որովհետև «Բաքվի Հանրապետությունը (խմբ․) որևէ երկրի նկատմամբ որևէ տարածքային հավակնություն չունի»։ Արտգործնախարարների հայտարարություններն ինչպե՞ս եք մեկնաբանում։ 

– Ե՛վ Արարատ Միրզոյանն է ստում, և՛ Բայրամովն այս թեմայով, բնականաբար, Բաքուն (խմբ․) այդ պահանջը դրել է Հայաստանի սեղանին, այդտեղից էլ գալիս է Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ դաշտ նետվող թեզն իրական ու պատմական Հայաստանի, կադաստրի թղթերի, Սահմանադրության փոփոխության մասին: Ուղղակի այն իրավիճակը, որ Հայաստանում ստեղծվել է, դժգոհության ալիքը, որ կա, թույլ չի տալիս իրենց ավելի հաճախ այդ թեմաների մասին խոսել ու կրքերն ավելի բորբոքել, դրա համար էլ ժամանակավոր դադար են վերցրել, բայց այդ պահանջը Բաքուն (խմբ․) շատ հստակ ներկայացրել է, ու նույն Արարատ Միրզոյանը ժամանակին շատ հստակ ասել է, որ, այո՛, Բաքվի Հանրապետությունն (խմբ․) այդ թեման արծարծում է։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան