detq

Թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը շարունակում է մնալ Իրանի նախագահական ընտրապայքարի առաջատարը 

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը շարունակում է մնալ ընտրապայքարի առաջատարը։

Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին փաստում են իրանական «Շենախտ» վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Հաղորդվում է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլին միանշանակ մասնակցելու է իրանցիների 42%-ը։ Նրանց 52%-ը նշել է, որ պատրաստ է քվեարկել բարեփոխիչների թեկնածու Փեզեշքիանի, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլիի օգտին՝ 48%-ը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 15%-ը դեռ թեկնածուներից ոչ մեկին նախապատվություն չի տվել, իսկ 17%-ը կասկածում է, որ առհասարակ կմասնակցի առաջիկա քվեարկությանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ուստի Իրանի նախագահի ընտրությունը տեղափոխվեց 2-րդ փուլ, որը կկայանա հուլիսի 5-ին։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին
detq
Իրանի բանակն ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռներ ունի. Իրանի բանակի օդուժի հրամանատար
ԴԵՏՔ_ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆ
Իրանի նախագահը նախազգուշացնում է՝ Լիբանանը կարող է դառնալ ևս մեկ Գազա