դետք

ԵՄ երկրները մեզ ԱԹՍ–ների պատվերներ են տալիս. Էրդողան

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Եվրամիության (ԵՄ) մի շարք երկրներ Թուրքիային պատվիրել են անօդաչու թռչող սարքեր արտադրել իրենց համար: Այս մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մասնավորապես, արևմտյան երկրները մեկը մյուսի հետևից պատվերներ են տալիս, ես չեմ ասի, թե որ երկրներն են, բայց այն, որ ԵՄ երկրները մեզ ԱԹՍ–ների պատվերներ են տալիս, դա նույնպես ուրախացնող է»,- ասել է Էրդողանը։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան արդեն ստեղծել է իր արբանյակը և ուղարկել տիեզերք, իսկ այժմ կառուցում է սեփական ինքնաթիռը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար