3685

Բաքուն պահանջ չի ներկայացնի Հայաստանին երկու դեպքում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գրում է. «2024թ. հուլիսի 20-22-ն օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում անցկացված երկրորդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ՝ հուլիսի 20-ին, օկուպանտ և ցեղասպան, արհեստական կեղծ կազմավորման, այսպես կոչված, Ադրբեջանի սուլթան Իլհամը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, մասնավորաբար, հայտարարել է. «…կան երկու կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Համենայնդեպս, այս պահին երկու: Առաջին՝ Հայաստանը պետք է դրական պատասխանի Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ին համատեղ դիմում ներկայացնելու մասին մեր առաջարկին… Հայաստանը համաձայն չէ…

Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Եվ կրկին ցանկանում եմ ասել, որ մեր գործողությունները չեն հանդիսանում միջամտություն նրանց գործերին, ամենևին ոչ: Հայաստանի Սահմանադրության մեջ կան հղումներ անկախության Հռչակագրին, որն ակնհայտ տարածքային սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ դրանում խոսվում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի միավորման մասին: Այսինքն՝ քանի դեռ այս կետը գոյություն ունի, խաղաղ համաձայնագիրն անհնար է:»:

Անդրադառնանք Ապշերոնի սուլթան Իլհամի պահանջներին առանձին-առանձին:

Այսպես, ո՞րն է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Իլհամի նպատակը:

1992թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպումը: Հանդիպման արդյունքների մասին հրապարակվել է եզրակացությունների ամփոփագիր (այսուհետև՝ ամփոփագիր): 

Ամփոփագրի, մասնավորապես, 11-րդ կետում արձանագրվել է հետևյալը. «Նախարարները ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի պարտավորությունը՝ լիովին աջակցելու ԵԱՀԽ-ի Խորհրդի նախագահության առաքելությանը տարածաշրջանում, ինչպես նաև այն գործողություններին, որոնց վերաբերյալ ԵԱՀԽ-ի Խորհուրդը համաձայնել է, և կոչ են անում այս երկու երկրներին ակտիվորեն հետամուտ լինել այդ պարտավորության կատարմանը՝ հասնելու (հակամարտության – Ս. Հ.-Ջ.) տևական, խաղաղ լուծման»:

Մեջբերումից պարզվում է, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի հետ միասին Ադրբեջանը նույնպես պարտավորվել է՝

• աջակցել ԵԱՀԽ-ի Խորհրդի առաքելությանն ու գործողություններին տարածաշրջանում, 
•ադրբեջանաարցախյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: 

Ամփոփագրի 8-րդ և 9-րդ կետերից հայտնի է դառնում, որ ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների նպատակով (ԵԱՀԽ) Խորհուրդը որոշել է հնարավորինս շուտ Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետության և Շվեդիայի մասնակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդաժողովին նրա նախագահի կողմից` խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո:

Ռազմական գործողությունների սրման պատճառով նշված խորհրդաժողովն այդպես էլ չի հրավիրվել, սակայն անվանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանվել է: Մինսկի խորհրդաժողովը վերածվել է Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի է ունեցել ոչ թե Մինսկում, այլ Հռոմում` 1992թ. հունիսի 1-5-ին:
1994թ. դեկտեմբերի 5-6-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ որոշվել է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպեսզի ստեղծվի ընդհանուր և համաձայնեցված հիմք բանակցությունների համար:

Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար:

Մինսկի համանախագահության ինստիտուտը սկսել է գործել 1997թ. փետրվարի 14-ից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակվել և 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների արտաքին գործերի նախարարների կողմից Հայաստանին և Ադրբեջանին է ներկայացվել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին մի փաստաթուղթ, որն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով: 
Արցախի Հանրապետության շահերի սպասարկման տեսանկյունից անընդունելի համարելով հիշյալ փաստաթուղթը՝ այդուհանդերձ հարկ է նշել, որ փաստաթղթում արձանագրվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի, մասնավորաբար, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքների համաձայն: 

Հարկ է նշել, որ համակարտությունը «Մադրիդյան սկզբունքներ»-ի համաձայն կարգավորելուն Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը:

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին մինչ օրս հաջորդած բոլոր փաստաթղթերում, այդ թվում ստորագրված նաև Ադրբեջանի կողմից, բացի 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության, ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի շարունակման կարևորությունը և հակամարտությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության, համաձայն կարգավորելու անհրաժեշտությունը: 

Այդպիսի փաստաթղթերից կարելի է վկայակոչել օրինակ Մոսկվայի կամ Մայենդորֆյան հռչակագիրը՝ ստորագրված 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից:

Ձգտելով հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ նավթային դիկտատոր Իլհամը ցանկանում է հրաժարվել ադրբեջանաարցախյան հակամարտությունը միջազգային իրավունքի սկզբունքներին համաձայն լուծելու իր իսկ ստանձնած բազմաթիվ գրավոր հանձնառություններից:
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու օկուպանտ և ցեղասպան Իլհամի պահանջին, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը: 

Հայաստանի անկախության Հռչակագրին, որն Իլհամը համարում է Ադրբեջանի համար խնդրահարույց, հղում է տրված Հայաստանի Սահմանադրության նախաբանում: Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ: 
Հետևաբար, Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:
Այսպիսով, առնվազն վերոնշյալը նկատի առնելով՝ չպիտի գնալ Հայաստանին ներկայացրած Ադրբեջանի երկու պահանջներից և ոչ մեկի կատարմանը:

Հատկանշական է, որ Ապշերոնի սուլթան Իլհամը բացահայտ խոստովանել է, որ Հայաստանին ներկայացրած հիշյալ երկու պահանջներով ինքը չի բավարարվելու: Ապագայում կարող են ներկայացվել նաև այլ պահանջներ: Այս մասին անառարկելիորեն վկայում են Իլհամի հետևյալ խոսքերը. «…կան երկու կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել: Համենայնդեպս, այս պահին երկու»:  

Իսկ սա իր հերթին վկայում է այն մասին, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի պահանջները վերջ չեն ունենալու: 

Ադրբեջանը երկու դեպքում կարող է պահանջ չներկայացնել Հայաստանին. մի դեպքում, երբ Հայաստանը ջախջախիչ պարտության մատնի Ադրբեջանին՝ պարտադրելով վերջինիս ստորացուցիչ պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել, մյուս դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ:

Երկրորդ տարբերակը բացառելու և առաջին տարբերակն իրականություն դարձնելու նպատակով՝ հարկ է բոլոր ուղղություններով տանել համառ և նպատակային աշխատանք, ինչը, սակայն, հնարավոր կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS