M

Բելառուսի և Իրանի օդային ուժերի հրամանատարները Թեհրանում բանակցություններ են վարում

Հեղինակ
Մերի Գասպարյան

Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն ասել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել պաշտպանական և ռազմական հարաբերությունները Բելառուսի Հանրապետության հետ։

Սաբահիֆարդն անդրադարձել է «գլոբալ ամբարտավանության ռազմավարությանը», որը ձգտում է գերիշխել այլ երկրներում՝ նշելով, որ նեոգաղութատիրությունը չի կարողացել հասնել իր նպատակներին տարածաշրջանում, քանի որ տարածաշրջանի երկրների մեծ մասը կտրականապես դեմ է այդ  մոտեցմանը, և որ աշխարհը շարժվել է դեպի բազմաբևեռություն։

Հիշեցնելով Իրանի առաջնորդի մեջբերումը` «իսլամական Իրանը մտադիր չէ հարձակվել որևէ երկրի վրա»` իրանցի հրամանատարն ասել է, որ թեև Իսլամական Հանրապետությունը չի ձգտում գերակայել և հարձակվել որևէ այլ երկրի վրա, նա կկանգնի ցանկացած սպառնալիքի ու ամբարտավան գերիշխանության դեմ և ջախջախիչ պատասխան կտա նման սպառնալիքներին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author